Փող էին տալիս դեսպան նշանակվելու համար, մենք ոտնակոխ ենք անում քո էդ արժեհամակարգը. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Զզվելի է, երբ մի տիկին ԱԺ ամբիոնից ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է իբր «կորսվող» արժեհամակարգի մասին՝ երևի մոռանալով, որ բարոյական էր ու արժեհամակարգային դիվանագիտության հետ կապ չունեցող զուգընկերոջ հետ դեսպան նշանակվելը ՀՀ կողմից:
Ընդ որում, օդում կախված լուրերով՝ բիզնեսմեն զուգընկերը ու նրա նմանները փող էին տալիս դեսպան նշանակվելու համար: Եթե սա է Ձեր դավանած արժեհամակարգը, ուզում եմ Ձեզ տխրեցնեմ՝ այո՛, մենք ՈՏՆԱԿՈԽ ենք անում Քո էդ արժեհամակարգը»:
Կարծիքներ