Սև ծովի ափին նախապատմական կենդանու մնացորդներ են հայտնաբերվել
Օդեսայի մարզի Չերնոմորսկում հայտնաբերվել են հնագույն կենդանու ոսկորներ, որոնք մոտ 12 000 տարեկան են: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը`վկայակոչելով Ալեքսանդր Մակարենկո ֆեյսբուքյան օգտատիրոջը:
«Ոսկորներ են հայտնաբերվել Չերնոմորսկի մոտակայքում: Հավանաբար, դրանք Coelodonta antiquitatis անունը կրող հնագույն ռնգեղջյուրի մնացորդներ են. մոտ ժամանակներս նյութերը կփոխանցվեն գիտնականներին հետազոտության համար»,-գրել է Մակարենկոն:
Նշվում է, որ այս տեսակի ռնգեղջյուրը ապրում էր Եվրասիայի բաց տարածքներում՝ պլեիստոցենի և վաղ հոլոցենի դարաշրջաններում: Պատմությունն ասում է, որ այդ կենդանիները անհետացել են 8-14 հազար տարի առաջ, ինչը կապված է կլիմայի փոփոխության և հնագույն մարդկանց կողմից իրականացված որսի հետ:
Կարծիքներ