Ֆեյսբուքը սկսել է Instagram Lite-ի գործարկումը 170 երկրում
Ամերիկյան ֆեյսբուք կորպորացիան հայտարարել է Lite անվամբ Instagram-ի թեթևացված տարբերակի գործարկման մասին: 2018 թվականից ի վեր ընկերությունը երկրորդ անգամ է գործարկում այդ անունով ծրագիր: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Նոր Instagram Lite-ում կարելի է զրուցել այլ օգտվողների հետ անձնական հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև տեսագրել և տեղադրել տեսանյութեր: Կարելի է նաև դիտել Reels-ի կարճ տեսանյութեր, բայց օգտատերը չի կարող ինքը ձայնագրել այն: Ծրագրում բացակայում է շուկայական հարթակը: Ներկայումս Instagram Lite-ում գովազդ նույնպես չկա, չնայած որ Facebook-ը նախատեսում է ապագայում ավելացնել այն:
Ծրագիրը հասանելի է 170 երկրներում միայն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սարքերի համար: IOS-ի համար տարբերակ դեռևս նախատեսված չէ: Instagram Lite-ը կշռում է 2 ՄԲ, իսկ հիմնական տարբերակը`30 ՄԲ: Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 2018-ի հունիսին և կշռում էր ընդամենը 573 ԿԲ, այնուամենայնիվ, Facebook-ը հեռացրել է ծրագիրը 2020-ի նոյեմբերին՝ նոր տարբերակի մշակման պատճառով:
Կարծիքներ