Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87432 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 397596 վերջին մեկ օրում` 4936 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31458 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1307 -ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 54316 անձ` վերջին մեկ օրում 1059 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում