Արցախի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ
Այսօրվանից Արցախի ճանապարհային ոստիկանության ծառայողները հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով:
Այս մասին տեղեկավնում է ԱՀ ոստիկանությունը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները:
Նախարարի խոսքով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:
Համազգեստից բացի, բարեփոխումներ են նախատեսվում Ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բոլոր ստորաբաժանումներում:
Կարծիքներ