Սիդնեյում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է

Սիդնեյում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է

Մեկ մարդ զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել, և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Սիդնեյի արևմուտքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությանը:

Ըստ Սիդնեյի ոստիկանության վարչության, շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով մոտավորապես 09:00 -ին`Օսգուդ փողոցում, քաղաքի կենտրոնից 25 կիլոմետր արևմուտք տեղի ունեցած փոխհրաձգության մասին հաղորդագրություններից հետո:

«Ժամանումից հետո ոստիկանության աշխատակիցները գտան մի մեքենա, որի մեջ երկու տղամարդ կար: Նրանցից մեկը տեղում մահացել էր հրազենային վնասվածքներից, իսկ երկրորդը հոսպիտալացվել էր շտապօգնության ծառայության կողմից», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Վարչությունը նշել է, որ պահակներին դեռ չի հաջողվել պարզել կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը, իսկ միջադեպի հանգամանքները նույնպես մնում են անհասկանալի: Դեպքի վայրը ոստիկանները շրջափակել են, կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում