Ֆիլիպիններում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Լեյտե կղզում: ՏԱՍՍ-ի հսղորդմամբ՝ այս մասին զեկուցվել է Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում:
Էպիկենտրոնը գտնվել է Ալբուերա մունիցիպալիտետից 12 կմ հյուսիս-արեւելք, որի բնակչությունը կազմում է մոտ 47.1 հազար մարդ:
Փորձագետները բացառել են տարածքում կրկնվող ցնցումների եւ ավերածությունների հավանականությունը: Մինչդեռ դեռևս տեղի են ունեցել ևս երեք թույլ երկրաշարժեր` համապատասխանաբար 3.7, 2.2 և 2.6 մագնիտուդներով: Զոհերի և հնարավոր վնասների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում:
Կարծիքներ