Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. Անահիտ Ավանեսյան

Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. Անահիտ Ավանեսյան

Պատվաստումներն ակտիվ շարունակվում են, և մեր քաղաքացիներից առաջին դեղաչափը ստացել է 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:Այս մասին 

 Կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչը, իհարկե, ուրախալի է, և նորից պետք է շեշտադրենք, որ, ի վերջո, պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանշանների, կամ դրանք թեթև են և հարբուխի նշաններ են, որը հենց մեր գլխավոր նպատակն է եղել՝ հնարավորինս նվազեցնել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը և մահացության դեպքերը»,- ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:

«Ունենք պլանավորված հաջորդ ամիսների համար պահանջարկը և իրականացնում ենք գնումներ:«Ֆայզեր» պատվաստանյութի հետ կապված պայմանագիրը կնքված է, հայտնի են մատակարարման ժամկետները, և ըստ գրաֆիկի կիրականացվի այդ հավելյալ պատվաստանյութի ներմուծումը: 

Խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ գործող սահմանափակումների մասին՝ նա ասաց, որ պահպանվում են այն սահմանափակումներն ու միջոցառումները, որոնք արդեն ընդունվել են:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի և ժամանցի վայրերում պատվաստված լինելու կամ ՊՇՌ բացասական թեստի բացասական պատասխանի պահանջը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում