Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում

Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում

ՖԻՖԱ-ի հրահանգիչ Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Երևանում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ մրցավարական բաժնի ղեկավար Սլավա Ղազարյանի հրավերով Հայաստանում է նախկինում հանրահայտ մրցավար, ներկայում՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Վալենտին Իվանովը։ 5-օրյա սեմինարի ընթացքում Իվանովն անդրադառնում է մրցավարական ամենատարբեր թեմաների։ 

Հոկտեմբերի 13-ին սեմինարին ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում