Հայաստանում կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված. Տերտերյան

Հայաստանում կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված. Տերտերյան

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:

 ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Տերտերյանը նախ շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական թիմերին, միջազգային գործընկերներին, որոնք մասնագիտական խորհրդատվական օժանդակությամբ մշտապես եղել են գործընթացում: «Վստահաբար բոլոր կարծիքները քննարկված են: Չի եղել որևէ մի թեզ, որը մեր կողմից ուշադրության արժանացած և առնվազն մի քանի անգամ քննարկված չլինի»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց՝ դա չի նշանակում, որ բոլորն ընդունվել են՝ ամենատարբեր հիմնավորումներով, բայց դրանք լսվել և քննարկվել են:

«Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը կլինեն միավորված, մեկը Երևանն է դրանցից՝ առանձին, 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Տերտերյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում