Սետիեն. Հուսով եմ՝ «Ռեալը» միավորներ կկորցնի
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը Լա Լիգայի 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղից հետո հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալը» միավորներ կկորցնի առաջիկա տուրերի խաղերում:
«Մենք չկարողացանք մեր լավագույն խաղը ցուցադրել և շատ կարևոր միավորներ կորցրեցինք: «Բարսելոնան» չէր կարողանում վերահսկել գնդակը և վտանգավոր գրոհներ ձեռնարկել:
Հուսով եմ, որ առաջիկա տուրերի խաղերում «Ռեալը» միավորներ կկորցնի և մենք հնարավորություն կունենանք կրկին առաջ անցնել նրանցից»,- Սետիենի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Սևիլիա» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Այժմ «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 65 միավորով: «Ռեալը», որը 1 խաղ պակաս է անցկացրել, 62 միավորով երկրորդն է:
Կարծիքներ