Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 հիվանդ
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված վերջին օրվա տվյալները։
Ըստ դրա՝ վերջին մեկ օրում գրանցվել է 1214 նոր դեպք, առողջացել են 1494–ը։ Կատարվել է 41 316 թեստ, այսինքն կատարված թեստերի 2,5 տոկոսն է դրական հաստատվել։
Թուրքիայում ընդհանուր վարակվել է 185 245 քաղաքացի, սակայն արդեն բուժվել են 157 516–ը։
Կարծիքներ