Իսպանիայում մեկնաբանել են Պուչդեմոնի ձերբակալումը

Իսպանիայի կառավարությունը հարգելու է Իտալիայի իշխանությունների եւ դատարանների որոշումը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնի նկատմամբ, որը ձերբակալվել է Սարդինիայում: Այդ մասին հայտարարել են Իսպանիայի նախարարների կաբինետում:
«Պարոն Պուչդեմոնի ձերբակալությունը համապատասխանում է իրավաբանական ընթացակարգին, որը կիրառվում է Եվրամիության ցանկացած այն քաղաքացու նկատմամբ, որը դատարանների առաջ պետք է պատասխան տա իր գործողությունների համար:
Իսպանիայի կառավարությունն իր հարգանքն է հայտնում Իտալիայի իշխանությունների եւ դատարանների որոշումների նկատմամբ, ինչպես միշտ դա արել է իսպանական եւ եվրոպական դատարանների նկատմամբ, որոնք բանաձեւեր են հրապարակել Պուչդեմոնին վերաբերող իրավաբանական ընթացակարգում»,- հայտարարել են Իսպանիայի կառավարությունում:
«Հետեւաբար, Պուչդեմոնը պետք է իրավաբանական ընթացակարգեր անցնի, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի»,-հավելել են նախարարների կաբինետում:
Սեպտեմբերի 23-ին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը ձերբակալվել էր Սարդինիայի Ալգերո քաղաքի օդանավակայանում, ՌԻԱ Նովոստիին հաստատել են օդանավակայանի սահմանապահ ոստիկանությունում:
Պուչդեմոնն իսպանական արդարադատությունից թաքնվում էր 2017 թվականից, երբ նա Իսպանիայից մեկնել էր անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելուց եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից դրա հռչակումից հետո:
Կարծիքներ