Աֆղանստանից ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի դուրսբերումը կախված կլինի բռնության մակարդակի նվազումից եւ այլ պայմաններից
Աֆղանստանից ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի դուրսբերումը կախված կլինի բռնության թուլացումից եւ փետրվարին «Թալիբան»-ի հետ համաձայնեցված այլ պայմաններից, հայտարարել է Շտաբերի պետերի միավորված հանձաժողովի ղեկավար Մարկ Միլին:
Հինգ օր անց այն բանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, թե ուզում է, որ ԱՄՆ զորքերը «տուն վերադառնան մինչեւ Սուրբ Ծնունդ», Միլին NPR ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ վերջին 4500 զինծառայողների դուրսբերումը կախված է թալիբների հարձակումների թվի կրճատումից եւ Քաբուլի կառավարության հետ խաղաղ բանակցությունների առաջընթացից:
«Զորամիավորումների կրճատման բոլոր համաձայնագրերն ու ծրագրերը հիմնված են պայմանների վրա»,- NPR-ին ասել է Միլին:
«Այստեղ առանցքային կետն այն է, որ մենք փորձում ենք պատասխանատվությամբ եւ գիտակցաբար ավարտել պատերազմը, եւ դա անել այնպիսի պայմաններով, որոնք երաշխավորում են ԱՄՆ ազգային անվտանգության կենսական կարեւոր շահերի անվտանգությունը, որոնք խաղաքարտին են դրված Աֆղանստանում»:
Նա ասել է, որ բռնության մակարդակը զգալիորեն իջել է՝ համեմատած նրա հետ, ինչ կար մի քանի տարի առաջ, բայց վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում անկումը «աննշան» է եղել։
Կարծիքներ