Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

 

Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։

 

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք է հանդիսացել քրիստոնեական հավատը և որդեգրված քրիստոնեական արժեքները։

 

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում