Հայաստանում է Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լավագույն Բժիշկները մեր Հերոս Տղերքի կողքին են՝ չկասկածեք, Հայ Զինվորը ստանում է լավագույն բժշկական օգնությունը, վստահ եղեք!!!
Եվ այսպես, արդեն Հայաստանում է Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանը։
Անվանի նյարդավիրաբույժը Միքայելյան համալսարանական հիվանդանոցում անցկացրել է խորհրդատվություններ, ինչպես նաև հանդիպմանը ներկա ոլորտի մասնագետների հետ կիսվել է իր մասնագիտական հարուստ փորձով»:
Կարծիքներ