Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է 10 տարի շուտ մտցնել նոր ավտոմքենաների վաճառքի արգելքը, որոնք աշխատում են հանածո վառելիքով․ 2030 թվականից, այլ ոչ թե 2040-ից, ինչպես հիմա նախատեսված է մաքուր էներգետիկային անցնելու ծրագրերով, հայտնում է The Guardian-ը։
Այս միջոցառումը պետք է արագացնի Միացյալ Թագավորության ճանապարհներին էլեկտրամոբիլների տարածումը։ Սպասվում էր, որ ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներից հրաժարվելու նոր «ճանապարհային քարտեզը» հայտարարվելու է սեպտեմբերի վերջին։ Պարբերականի աղբյուրները հայտարարում են, որ դա տեղի կունենա ավելի ուշ՝ 2020 թվականի վերջին, քանի որ կառավարությունը հիմա զբաղված է կորոնավիրուսի գրանցված դեպքերի աճող թվի դեմ պայքարով։
Առաջին երկիրը, որտեղ լիովին կարգելեն դասական ուժային սարքերով նոր ավտոմեքենաների վաճառքը, 2025 թվականին կլինի Նորվեգիան։ Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդերլանդներում արգելքը սահմանվելու է 2030 թվականին։ Ֆրանսիայում էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաները անայլընտրանքային կդառնան 2040 թվականին։
Կարծիքներ