Արտգործնախարարների ժնևյան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 30-ին
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվում են, հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել, ինչի համար մինչ օրս գործադրվում են դիվանագիտական բոլոր ջանքերը մարդասիրական հրադադար հաստատելու և բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Զախարովան իր ելույթում հիշատակեց հրադադարի ուղղությամբ կատարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը, ինչպես նաև ընդգծեց այն հանգամանքը, որ ադրբեջանական ուժերի կողմից կռվում են Սիրիայից տարածաշրջան տեղափոխված վարձկան ահաբեկիչներ:
Նրա խոսքով, հրադադարի շուրջ հերթական պայմանավորվածությունը կփորձվի ձեռք բերվել Ժնևում, վաղը հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտագործնախարարների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:
Կարծիքներ