Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարարը
Ինչպես երեկ հայտնել ենք, վարչապետի որոշմամբ՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել:
ԿԳՄՍ նախարարության էջում 4հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:6
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուրյանի 100-ամյակի միջոցառման հարցերի քննարկման համար վերջինիս արվեստի մեծ երկրպագու, բժիշկ Վահան Վարդապետյանին և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին դեռ ամիսներ առաջ ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օհան Դուրյանը կյանքից հեռացել է 2011 թվականի հունվարի 6-ին, Երևանում։
Կարծիքներ