ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով, որտեղ նախատեսվում են զորավարժություններ դաշնակիցների հետ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն։ Խոսքը SNMG1 խմբի նավերի մասին է։

«Առաջնային խնդիրն է ՝ ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և համատեղ զորավարժություններ անցկացնել Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ»,- ասված է հրապարակման մեջ:

Զորավարժությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։

Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան հստակեցրել է, որ համատեղ զորավարժություններն անցկացվելու են ականներ տեղադրելու և հայտնաբերելու համար:

«Այս ամենը տեղի է ունենում պետության ֆինանսավորման շնորհիվ։ Մենք ռազմական պաշտպանություն ենք կիրառում ինչպես օդում, այնպես էլ ծովում։ Դա սովորական պրակտիկա է ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է նա։

Նավահանգստում արդեն գտնվում են երեք ֆրեգատներ, որոնք եկել են Նորվեգիայի հյուսիսային միջազգային ջրերից «Սառը պատասխան» զորավարժություններին մասնակցելու համար:

Պորտալի տվյալներով՝ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի ծովային նավերին փոխարինելու կգա դաշինքի ռազմածովային ուժերի նոր խումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում