Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել, ըստ այդմ՝
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:
Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին:
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
Կարծիքներ