Շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված մնալ հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ. Կոստանյան
«Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղքական անդրադարձ չի եղել. եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար քննարկումներն արդեն այլ փուլ կտեղափոխվեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջարկներ են արվում Ադրբեջանին երաշխիքների, սպառազինության վերահսկման, չհարձակվելու վերաբերյալ, դրանք միայն քաղաքական հայտարարությունների մակարդակով են հնչում, թե՞ նաև գրավոր ներկայացվել են Բաքվին:
«Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայամանգրի կնքման ուղղությամբ և հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի վերամշակված տարբերակը համապատասխան համաձայանգրի և ըստ այդմ հիմա սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը:
Կարծիքներ