Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման վերաբերյալ որոշումը կլինի շուտով․Գամկրելիձե

Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման վերաբերյալ որոշումը կլինի շուտով․Գամկրելիձե

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման հարցը ակտիվորեն քննարկվում է, որոշումը շուտով կհրապարակվի: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ մշակվում է երկու տարբերակ։ Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով իմունիզացիայի գիտական ​​խորհրդի առաջարկությունները։

«Կա երկու մոտեցում. պետք է չէ նոր հեծանիվ հորինել։ Առաջինի դեպքում առաջարկվում է համընդհանուր պատվաստում, երբ պատվաստվում են նաև 12 -ից 15 տարեկան երեխաները, իսկ երկրորդ մոտեցումը`այսպես կոչված բրիտանականն է, երբ պատվաստվում են միայն համապատասխան ցուցումներ ունեցող երեխաները»,-ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Միաժամանակ, ըստ Գամկրելիձեի, եթե պատվաստումն այս տեմպերով շարունակվի, ապա մինչև տարեվերջ բնակչության 60 տոկոսը պատվաստված չի լինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում