Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը. Tert.am

Tert.am Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային պայմաններից դուրս գալու համար Միքելանջելոյի գլուխգործոցներից մեկը վաճառելու տարբերակը, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Taddei Tondo մարմարե խորաքանդակի մասին է, որը փորձագետները 2017 թվականին մոտ 100 000 միլիոն եվրո են գնահատել:
Հայտնի է, որ 515-ամյա այս գլուխգործոցը Թագավորական ակադեմիային է փոխանցվել դեռևս 1829 թվականին. սա Միքելանջելոյի քանդակներից միակն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Նշվում է, որ այժմ ակադեմիայի որոշ աշխատակիցներ կարծում են, որ ֆինանսական ճգնաժամից, անձնակազմի խոշոր կրճատումներից խուսափելու միակ տարբերակը այս աշխատանքը վաճառելն է:
Կարծիքներ