Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չի կայացել
Ժամից ավելի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակում լրագրողներն ու օպերատորները սպասում են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշմանը։ Սակայն այս պահին դատարանի ներսում անորոշ վիճակ է, հստակ պատասխաններ չեն հնչեցվում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվում դատարանի ներսում։ Ըստ նախնական տեղեկությբւնների` նիստը հետաձգվել է, քանի որ Ծառուկյանի պաշտպանական խումբը չի ներկայացել։
Կարծիքներ