Հրդեհ՝ Գայի պողոտայի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Հրդեհ՝ Գայի պողոտայի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

 

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11։00-ին: Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը. հյուրասենյակում հայտնաբերվել է Մ. Ա.-ի (ծնված 1978 թ․) դին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում