«Նապոլին» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Սերիա Ա-ում

Իտալական «Նապոլին» շարունակում է հաղթարշավը Սերիա Ա-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Նապոլի»-ն հյուրընկալվեց «Ֆիորենտինա»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: «Նապոլի»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Իրվին Լոսանոն և Ամիր Ռահմանին: «Ֆիորենտինա»-ից գոլը խփեց Լուկաս Կուարտան:
Այս հաղթանակից հետո էլ «Նապոլին» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 21 միավոր:
Կարծիքներ