Ուկրաինայի անդամակցության դիմումը օրինական հայտ է. Շառլ Միշել
Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, Եվրախորհրդարանի նիստում, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության դիմումը «օրինական հայտ է, մենք պետք է լրջորեն դիտարկենք դա այս դժվարին ժամանակներում»։
«Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց իր սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնական անդամակցության դիմումի մասին։ Կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այդ դիմումը այս բարդ ժամանակներում: Սա դժվար որոշում է, բայց մենք պետք է ներգրավենք ԵՀ-ին՝ լուծում մշակելու համար, որպեսզի խորհուրդը կարողանա քննարկել այս հարցը», – ասել է Միշելը:
Միշելը նաև հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ֆինանսապես օգնել Ուկրաինային։
«Մենք կօգնենք փախստականներին և մարդկանց, ովքեր փախչում են հակամարտության գոտուց»,- ասել է նա։
Նա նշել է, որ ԵՄ-ի համերաշխությունը դրսևորվում է նաև պաշտպանական ռազմական ռեսուրսներով, որոնք արդեն հասցվում են և կհասցվեն Ուկրաինային։
Բացի այդ, Միշելը կոչ է արել «ամենալուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ սահմանափակելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պահուստների, օլիգարխների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտաքին գործերի նախարարի միջոցների օգտագործումը։
«Այս պատժամիջոցները մեզ վրա նույնպես թանկ կարժենան, և դա կլինի այն գինը, որը մենք վճարում ենք մեր ապագայի համար», – ասել է նա:
Կարծիքներ