Դերասան Ջին Հեքմենին և նրա կնոջը մահացած են գտել իրենց տանը

Դերասան Ջին Հեքմենին և նրա կնոջը մահացած են գտել իրենց տանը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջին Հեքմենը և նրա կինը՝ դաշնակահար Բեթսի Արակավան, մահացած են հայտնաբերվել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի շերիֆի գրասենյակը։

Հաղորդվում է, որ Հեքմենը և Արակավան մահացած են հայտնաբերվել չորեքշաբթի օրը: Նրանց շանը նույնպես գտել են տանը սատկած։

Հեքմենը 95 տարեկան էր, կինը՝ 63։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, և այս պահին հիմքեր չկան ենթադրելու, որ նրանք մահացել են բռնությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում