Սլավիկ Գալստյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե և ՕԽ ուղեգրի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց ադրբեջանցի մարզիկին 3:5 հաշվով: Գալստյանը սեպտեմբերի 24-ին կմրցի ԱԱ-ի բրոնզե մեդալի և Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Ավելի ուշ աշխարհի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Կարծիքներ