Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 73 821 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 30,16%, վերջին 14 օրը՝ 25,24%, վերջին 7 օրը՝ 27,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 272 371 դեպք: Ապաքինվել է ևս 15 575 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 053 966:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 141։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 742 134 պատվաստում, օրական՝ 4 959:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում