Twitter-ն ուժեղացնում է բարձրաստիճան պաշտոնյաների, քարոզարշավների եւ լրագրողների էջերի անվտանգությունը

Twitter-ն ուժեղացնում է բարձրաստիճան պաշտոնյաների, քարոզարշավների եւ լրագրողների էջերի անվտանգությունը

Twitter-ն ուժեղացնում է բարձրաստիճան քաղաքական գործիչների, քարոզարշավների եւ լրագրողների էջերի անվտանգությունը` որպես «կարեւոր կանխարգելիչ քայլ» ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ:

Twitter-ը նախատեսում է ավելի բարդ համակարգեր իրականացնել` հաքերների հարձակումները կանխելու նպատակով կասկածելի գործունեության հայտնաբերման եւ անվտանգության ամրապնդման համար:

 «Անվտանգության այս միջոցառումների իրականացումը կարեւոր կանխարգելիչ քայլ է»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Twitter-ը պնդում է, որ «կենտրոնացած է Twitter-ում էջերի անվտանգության ու հուսալիության ապահովման վրա 2020-ին ԱՄՆ ընտրությունների ժամանակ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում