Լեսթերի պաշտպանը կարող է տեղափոխվել Չելսի

Լեսթերի պաշտպանը կարող է տեղափոխվել Չելսի

«Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելն այս շաբաթ կհայտնի իր ակումբին, որ ցանկանում է հեռանալ, այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:

Ըստ աղբյուրի, 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ընդունել «Չելսիի» տրանսֆերային առաջարկը:

Չիլուելի պայմանագիրն իր ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» չի վաճառի Չիլուելին 50 միլիոն ֆունտից պակաս գումարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում