Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 15 հա, 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 5 հա, 8000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 4 հա, 10 հա,
Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ 7000 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ մոտ 3 հա, 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ,
Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում՝ մոտ 40 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Կարծիքներ