Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը: Այդ մասին CNN Türk- ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Մեսութ Յըլմազի կինը՝ Բեռնա Յըլմազը:

«Մեսութը գլխուղեղի վիրահատություն էր տարել: Նա բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա որոշ ժամանակ գտնվում էր մասնավոր կլինիկայում հսկողության տակ»,նշել է Յըլմազի կինը:

Թուրքական մամուլում դեռևս նախորդ ամիս տարածվել էր Յըլմազի մահվան լուրը, սակայն այդ տեղեկությունը հերքվել էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում