Պրահայում աղոթք բարձրացվեց հայ զինվորի, խաղաղության ու հաղթանակի համար
Երեկ եւ այսօր Չեխիայի հայությունը միացավ Արցախի զորակցության համազգային աղոթքին։ Հոկտեմբերի 2-ին Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստյան կարգ եւ զորակցության աղոթք՝ Արցախում մարտնչող մեր զինվորների, խաղաղության եւ հաղթանակի համար։
Հայր Սուրբը ներկաներին համախմբման կոչ արեց եւ նշեց, որ ոչ մի ուժ չի կարող հաղթել հայ ժողովրդին եւ նրա աննկուն ոգին։ Ներկաները նույնպես մասնակից դարձան համընդհանուր աղոթքին, հատվածներ կարդացին Սուրբ Ներսես Շնորհալու ,,Հավատով խոստովանիմ,,ից հատվածներ։
Ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով տեղեկություններ փոխանցեց պատերազմական իրավիճակում դեսպանության գործունեության եւ Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվելու էր զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Կարծիքներ