Դպրոցում կրակոցներ արձակած դպրոցականն ասել է, թե առաջնորդվել է Աստծո ցուցումներով
Պերմի մերձակայքում գտնվող դպրոցում կրակած դեռահասը խոսել է իր արարքի պատճառների մասին, հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով Telegram 112 ալիքին:
Դպրոցականն ասաց, որ հորից որսորդական հրացան է վերցրել և մի քանի կրակոց արձակել առաստաղի և դռան ուղղությամբ: Հարձակման պատճառը, ըստ տղայի, եղել է դասընկերների և ուսուցիչների նկատմամբ բարկությունն ու դժգոհությունը. Նրանք ենթադրաբար հետապնդել և նվաստացրել են նրան:
Բացի այդ, վեցերորդ դասարանցին ասաց, որ նախորդ գիշեր երազ էր տեսել Աստծո մասին, ով հուշել էր, թե ինչ անել, և նա հետևել է հրահանգներին:
ԶԼՄ -ների տեղեկություններով՝ երեխան հոգեբուժական հետազոտություն կանցնի:
Կարծիքներ