Մանգիստաուի շրջանում գազի գնի իջեցումից հետո Ղազախստանի այլ քաղաքներում ևս ցույցեր են սկսվել

Մանգիստաուի շրջանում գազի գնի իջեցումից հետո Ղազախստանի այլ քաղաքներում ևս ցույցեր են սկսվել

Ղազախստանի իշխանությունների միջամտությամբ Մանգիստաուի շրջանում հեղուկ գազի գնի իջեցումից հետո երկրի այլ շրջաններում ևս բողոքի ակցիաներ են սկսվել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցեր են ընթանում Նուր Սուլթան, Ալմաթի, Կարագանդա և այլ խոշոր քաղաքներում: Ցուցարարները պահանջում են իրենց շրջաններում ևս իջեցնել հեղուկ գազի գինը մինչև 50 թենգե:

Նշվում է, որ որոշ քաղաքներում հասանելի չէ բջջային ինտերնետը, ինչպես նաև արգելափակված են սոցիալական ցանցերը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին հորդորել է չհետևել ապակառուցողական կոչերին: Հունվարի 5-ին նախագահը կգումարի երկրի սոցիալ-տնտեսական հարցերի խորհրդակցություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում