Իտալիայում մայիսից հետո մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով 221 պացիենտ է մահացել, ինչը ռեկորդային է դարձել մայիսի 15-ից հետո ընկսծ ժամանակահատվածում, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Օրվա ընթացքում հիվանդանոց է ընդունվել 958 հիվանդ: Ներկայումս բժշկական հաստատություններում կա 13 955 մարդ, նրանցից ավելի քան 1400-ը վերակենդանացման բաժանմունքներում է:
Համավարակի սկզբից բժիշկները հաստատել են 564 000 վարակ, գրեթե 272 000 մարդ ապաքինվել է, իսկ 37 700-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից գրանցվել է վարակման 43 միլիոն դեպք, ապաքինվել է 31 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1,1 միլիոն մարդ:
Կարծիքներ