Արմավիրում ևս 13 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
Աշխատանքային օրն Արմավիրի մարզպետարանն սկսել է լավ լուրով։
Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 13 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.
Արգավանդ համայնքում հակակարկտային կայանների կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ:
Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցների գազիֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:
Բագարան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է երկու փուլով՝ 2020-2021թթ. ընթացքում:
Ներքոհիշյալ 10 ծրագիը հավանության է արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն և սահմանված ժամկետում ներկայացվեն ՀՀ ՏԿԵՆ։
Մեծամոր քաղաքային համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 557.28 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 10 մլն 150.776 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 12 մլն 406.504 հազ. դրամ:
Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:
Նալբանդյան համայնքում 50 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 230 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 12 մլն 226.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 10 մլն 003.5 հազ. դրամ:
Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 887.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 443.54 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 443.54 հազ. դրամ:
Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 64 մլն 283.67 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 32 մլն 141.835 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 32 մլն 141.835 հազ. դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է երկու փուլով՝ 2020-2021թթ. ընթացքում:
Գայ համայնքում մանկապարտեզի շենքի կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 190 մլն 694.85 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 190 մլն 694.85 հազ. դրամ:
Լուսագյուղ համայնքի կարիքների համար ֆոտովոլտային կայանի կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 051 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 4 մլն 025.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 4 մլն 025.5 հազ. դրամ:
Հայթաղ համայնքի Տիգրան Մեծի և Պարույր Սևակի փողոցների գազաֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն 053.22 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 5 մլն 026.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 5 մլն 026.61 հազ. դրամ:
Արտամետ համայնքի գազիֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80 մլն 825.89 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 48 մլն 495.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ:
Հուշակերտ համայնքի ճանապարհների ընթացիկ նորոգում-ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 136.87 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 2 մլն 761.59 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 3 մլն 375.28 հազ. դրամ:
Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:
Կարծիքներ