«ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք». 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր
Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի (Covenant of Mayors - Europe) շրջանակում:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:
Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր Էներգախնայող LED լուսատուներ: Այդպես, բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները՝ 50 %-ով:
Կարծիքներ