Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է բնակելի տների շինարարության ընթացքին

Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին:  Սանոսյանը հայտնել է, որ շինարարությունը ակտիվ փուլում է:

«Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրականացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:

Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում