Ազատության հրապարակից բերման է ենթարկվել Խոսրով Հարությունյանը
Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»,- նշել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Կարծիքներ