Հունաստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի օրը 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում: Ըստ ТАСС-ի այս մասին հաղորդվում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում:
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով, ժամը 14:54 -ին: Էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 40 կմ հեռավորության վրա (բնակչությունը ՝ մոտ 137 հազար մարդ):
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, վերջին մեկ օրվա ընթացքում Հունաստանում գրանցվել է ավելի քան տասը ցնցում `2,7-ից 3,4 մագնիտուդով:
Կարծիքներ