Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը. Փաշինյան
«Սիրելի հայրենակիցներ. Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։
Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը»:
Կարծիքներ