Մտածեք և գործեք միմիայն հանուն խաղաղության, ոչ թե` ընդդեմ պատերազմի. Նաիրա Խառատյան

Մտածեք և գործեք միմիայն հանուն խաղաղության, ոչ թե` ընդդեմ պատերազմի. Նաիրա Խառատյան

Ընտանեկան հոգեբան Նաիրա Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ 
Պատերազմ,...Երկրաշարժ,...քովիդ,... կրկին պատերազմ,..; Այս կրկնվող քաոտիկ շարժումն արդյո՞ք ձեզ մտահոգելու տեղիք չի տվել, թե Քվանտային ֆիզիկայի դարում ի՞նչ է կատարվում Տիեզերական մակարդակում։
Միտքը ծնում է Գիտակցություն, Հոգին ծնում է Ոգեղեն ներդաշնակություն, որի սահմանները խախտել է մարդը` իր սխալ գիտակցությամբ... Ինչու՞ է օդում այսքան խուճապ և անհանգստություն... Իսկ որքանո՞վ է "դրսում" կատարվողը վերաբերում նաև մեզ...
Մենք, մարդիկս, որ Տիեզերքի համար լոկ մրջյուն ենք, մեր հավաքական անգիտակցության մակարդակում ապրում ենք մարդանոցում, կամ մարդաբնում, և չենք գիտակցում, որ այն, ինչ անվանում են Պատերազմ, դա ոչ այլ ինչ է, քան` մեզնից արտածվող մտքերից գոյացած էներգիան, որ հսկա  ամպի պես բարձրացել է, ու փակել մեր իսկ մթնոլորտը։ Մրջնանոցը, ի տարբերություն մարդանոցի, ունի իր հավաքական Տեղեկատվական բանկը, որտեղ  բոլորը միահամուռ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ։ Մարդը, ամեն Աստծո օր, արթնանում է, և փոխանակ կարգի բերելու իր 1 սանտիմետր կյանքի տիրույթները, սկսում է 1. դժգոհել, 2. պահանջել, 3. ընդվզել, 4. պայքարել, 5.անիծել, 6.քանդել, 7.առանձնանալ... Այդպիսով, քայքայելով սեփական Կենսատարածքն ու նրա Էգրեգորը, մենք, մարդիկս, մեծ առումով ոչ թե Ստեղծում ենք, այլև` աղտոտում այս միակ ու մեծ Տան Մթնոլորտը... Ու հետո`...բողոքում, թե որտեղի՞ց իր գլխին այս աղետները, պատերազմը, կրկնվող Երկրաշարժերը, ու Բաբելոնը... 
Ձյուն գար մեր բաց տեղերին...
Մենք էդպես էլ Դասեր չքաղեցինք, որ  մեր սեփական ձեռքը տանում` ու մեր իսկ հերյուրանքով ու անհանդուրժողականության պատճառով` քանդում ենք մեր Տիեզերական Խաղաղությունը...
Երկու տարի է, քովիդի սկզբից սկսած` խնդրում եմ. Մարդիկ, եկեք մարդկանց նկատմամբ մի քիչ առավել Մարդ լինենք, չչարախոսենք, չխառնենք մեր Տան մթնոլորտը, այլև` թե կարող ենք, օգնեն, հանենք կողմնորոշենք մարդկանց` ապրել ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ԳՏՆԵԼՈՒ դրական,  աջակողմյան գալակտիկայում։ 
Խաղաղության սկզբնաղբյուրը ՄԵՐ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԽՈՍՔԵՐՆ ԵՆ, ՈՐ ԱՍՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ։
Թախանձագին խնդրում եմ Հայ Կանանց. ձեր միտքն ուղղեք դեպի Ներքին Կարգուկանոնի ստեղծում, թույլ մի տվեք ձեր վախերին` դառնան մի նոր պանդեմիայի ալիք։ Մտածեք և գործեք միմիայն Հանուն Խաղաղության, ոչ թե` ընդդեմ պատերազմի։ Դրանք երկու տարբեր աշխարհներ են։ 
Եկեք մեր Գիտակցությամբ ստեղծենք մեր Զավակների Երկրի Սիրո  էկոլոգիան։ Ուզենք, թե`ոչ, մեր Երկիրը գտնվում է Խաղաղության ու պատերազմի խաչմերուկում։ 
Մե'նք ենք ընտրում`դեպի որ կողմ գնալ։ 
Հայ Ազգը իր Արժանապատիվ Գիտակցությամբ պետք է ապահովագրված լինի Բարձրագույն Ուժի կողմից։ 
Հ.Գ. մրջնաբույնը 1 օրում խժռում է հսկա փղին`իր հավաքական ներքին անգիտակցությամբ։ Ինչպե՞ս...
Նրանք պարզապես  ապրում են Բնության Արարիչ Ուժի մեջ, և վերջ։ 
Ոգեղեն Ու'ժն է միայն, որ ծնում է Միասնականություն։ Ընտրիր քոնը, և մի' տրվիր խուճապի քայքայիչ  ամբոխային մտքին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում