Շուշիից 5 կմ հեռավորության վրա իսկապես կան թուրքեր, բայց դա չի նշանակում, թե զորքը հասել է այդտեղ. Ռոբերտ Ղևոնդյան

Շուշիից 5 կմ հեռավորության վրա իսկապես կան թուրքեր, բայց դա չի նշանակում, թե զորքը հասել է այդտեղ. Ռոբերտ Ղևոնդյան

Քանի որ շատ ընկերներ են հարցնում, պարզաբանեմ իմ կարծիքը Արայիկ Հարությունյանի ուղերձի մասին։

Շուշիից 5 կմ հեռավորության վրա իսկապես կան թուրքեր, բայց դա չի նշանակում, թե զորքը հասել է այդտեղ։ Ըստ երևույթին խոսքը գնում է դիվերսիոն խմբերի մասին, որոնք ներթափանցել են ու գտնվում են լեռնանտառային տարածություններում, և որոնց հայտնաբերելն ու ոչնչացնելը դժվար է, բայց իրագործելի։

Ընդհանուր առմամբ չեմ կարծում, թե թշնամին արագ որևէ հաջողություն կկարողանա արձանագրել լեռնային տարածություններում։ Այս պահի մարտերը, ըստ իմ տեղեկությունների, ընթանում են հենց լեռների մատույցներում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ են լինելու մի քանի անգամ ավելի մեծ ռեսուրսներ, քան այն, ինչ թուրքերը ծախսեցին հարթավայրերը վերցնելու համար։ Իսկ այդ ծախսված ռեսուրսներն ահռելի են։

Զգուշավոր լավատեսության որոշակի հիմքեր կան, միայն թե անհրաժեշտ է պահպանել համընդհանուր մոբիլիզացման այս մթնոլորտը։

Բոլորս հանուն Արցախի։

#Հաղթելուենք

Ռոբերտ Ղևոնդյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում