Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրավիճակին և լարվածության սրման դեպքում պատրաստ է ընդունել ամենավճռական միջոցառումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե պահանջվի, կձեռնարկվեն ամենավճռական միջոցառումները՝ ռուս-տաջիկական դաշնակցային և ռազմավարական գործընկերության սկզբունքների համաձայն: Այս մասին բազմիցս հայտարարել է ՌԴ ղեկավարությունը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Տաջիկստանի և Աֆղանստանի միջև իրավիճակը սրվել է, երբ Աֆղանստանում իշխանության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները, որոնց զինյալները տեղակայվել են երկրի սահմաններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում