Սան Ֆրանցիսկո քաղաքի «Ոսկե դարպասներ» կոչվող կամուրջը պատվել է հայկական եռագույնով
Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով: Աայս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ակցիայի մասնակիցներն աշխարհի զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու ու հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով:
Կարծիքներ