Բելառուսում գրեթե 30 լրագրող է բերման ենթարկվել բողոքի ցույցերի ընթացքում
Բելառուսում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել կիրակնօրյա ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների գրեթե 30 աշխատակից: Այս մասին հաղորդվում է Բելառուսի լրագրողների ասոցիացիայի Telegram-ում:
Ըստ կազմակերպության տվյալների, Մինսկում ձերբակալվել է 17 լրագրող, ևս չորս լրագրող Վիտեբսկում և Գրոդնոյում, ինչպես նաև մեկը՝ Մոգիլյովում:
Ասոցիացիան պարզաբանել է. որ ձերբակալվածների թվում են և՛ բելառուսական, և՛ օտարերկրյա լրագրողներ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներ:
Կարծիքներ